Սպորտ

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։ Ավանեսյանը հանդիսանում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ և «Փյունիկում» էվարձակալական հիմունքներով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Անդրիա Դրագոևիչի հետ։

28-ամյա դարպասապահը 2018 թվականից էր «Փյունիկում»։ 28-ամյա չեռնոգորիացի դարպասապահը այս թիմում մասնակցել էր 58 խաղի։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում