Սպորտ

«Ուրարտու»-«Փյունիկ» ընկերական հանդիպումը չի կայանա

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-«Փյունիկ» ընկերական հանդիպումը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը ներկայացնող երկու ակումբների` «Փյունիկի» և «Ուրարտուի», ընկերական հանդիպումը չի կայանա:

«Արմենպրես»-իհաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 6-ին նշանակված է ստուգողական հանդիպում «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։

Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում