Սպորտ

Իսպանական Joma-ն՝ «Փյունիկ»-ի նոր գործընկեր

1 րոպեի ընթերցում

Իսպանական Joma-ն՝ «Փյունիկ»-ի նոր գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և սպորտային հագուստ ու պարագաներ արտադրող Joma ընկերությունը 2020/21 մրցաշրջանից հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ընկերությունը «Փյունիկ» ՖԱ-ի համար մշակել է հատուկ դիզայն։

«Փյունիկի» բոլոր տարիքային թիմերը, ներառյալ մանկապատանեկան բոլոր տարիքային խմբում հանդես կգան Joma ընկերության հանդերձանքով։

Մոտ ժամանակներս ակումբը կներկայացնի նոր խաղային մարզաշապիկները։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում