Սպորտ

Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց այլ ակումբ 

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց այլ ակումբ 

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանընոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ռուսաստանյան «Տամբովի»մամուլի ծառայությունը: Հայ հարձակվողը երկու տարվա պայմանագիր է ստորագրել այս ակումբ հետ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչի» ակումբից: Կարապետյանը «Սոչիի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Նա ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում