Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆրանսիահայ ականավոր քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆրանսիահայ ականավոր քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռաստքելենյանների ընտանիքին՝ քանդակագործության ականավոր վարպետ, Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի Հանրապետության պատվո լեգեոնի շքանշանակիր Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանձին Թորոս Ռաստքելենյանի՝ հայ ժողովուրդը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, պատկառելի և խոհեմ մտավորականի, ով իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայել է իր ժողովրդին և հայրենիքին:

Մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Թորոս Ռաստքելենյանն իր քանդակների և ստեղծագործությունների միջոցով հետևողականորեն անդրադարձել է մեր ժողովրդի խնդիրներին:

Հայաստանում մշտապես հիացել են Թորոս Ռաստքելենյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հեռագրում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում