Սպորտ

«Արարատ»-ը Բիչախչյանի առաջին խաղում հաղթեց «Շիրակ»-ին

1 րոպեի ընթերցում

«Արարատ»-ը Բիչախչյանի առաջին խաղում հաղթեց «Շիրակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատ»-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց «Շիրակ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը և «Արարատ»-ն անցկացրին ընկերական հանդիպում:

Խաղն ավարտվեց «Արարատի» հաղթանակով` 7։2 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարեն Մուրադյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։ «Շիրակ»-ից էլ գոլեր խփեցին Արման Ասլանյանը և Արամ Մուրադյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում