Սպորտ

«Շիրակը» երկարաձգել է պայմանագրերը երկու կիսապաշտպանների հետ

1 րոպեի ընթերցում

«Շիրակը» երկարաձգել է պայմանագրերը երկու կիսապաշտպանների հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստներ կշարունակեն համագործակցությունն ակումբի հետ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կիսապաշտպաններ Արտեմ Գևորգյանը և Ավո Լեյբ Ջունիորը կշարունակեն հանդես գալ ակումբի կազմում: Ֆուտբոլիստները մեկ տարով երկարաձգել են աշխատանքային պայմանագրերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 1-ին, Գյումրու քաղաքային մարզադաշտում` ժամը 12:00-ին «Շիրակը» կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը գալիք առաջնությանից առաջ և կմրցի Երևանի «Արարատի» հետ:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 14-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում