Սպորտ

Իբրահիմովիչն ուզում է մնալ «Միլանում» 

1 րոպեի ընթերցում

Իբրահիմովիչն ուզում է մնալ «Միլանում» 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկություն ունի մնալ իր ներկայիս ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Իբրահիմովիչի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը: Շվեդ հարձակվողն արդեն իսկ հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և առաջիկայում կքննարկի պայմանագրի կետերը:

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում