Սպորտ

«Փյունիկ»-ն ընկերական խաղում զիջել է «Գանձասար-Կապան»-ին

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ն ընկերական խաղում զիջել է «Գանձասար-Կապան»-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Դիլիջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան թիմի մրցակիցը «Գանձասար-Կապան»-ն էր: Կապանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել` մրցակցի դարպասն ուղարկելով երկու գնդակ` սեփականը պահելով անառիկ:

Դիլիջանում «Փյունիկ»-ը հաջորդիվ ընկերական խաղ կանցկացնի «Վան»-ի հետ: Եվս 1 ստուգողական հանդիպում թիմը կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ Երևանի«Ուրարտուի»հետ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում