«Սևիլիա»-ի ֆուտբոլիստը «Ռոմա»-ի հետ խաղից առաջ վարակվել է կորոնավիրուսով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Սևիլիա»-ի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնել, և ֆուտբոլիստներից մեկի պատասխանը դրական է եղել։ Ֆուտբոլիստի անունը չի նշվում: «Սևիլիա»-ի բոլոր ֆուտբոլիստները կրկին թեստավորվել են, և չեղարկվել է թիմի մարզումը:
«Սևիլիա»-ն Եվրոպայի լիգայի շրջանակներում օգոստոսի 6-ին պետք է մրցի իտալական «Ռոմա»-ի հետ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը