Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում օգտագործել Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում օգտագործել Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետը կոչ է անում քաղաքացիներին օգտագործել իրավիճակը որպես Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով օդային տրանսպորտի վերաբացման խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ այս ժամանակահատվածը լավ հնարավորություն է հանգիստը կազմակերպելու Հայաստանում։

«Սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ներքին տուրիզմը զարգացնենք և համոզված եմ, որ մեր շատ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տեսարժան վայրերում չեն եղել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ բոլոր հյուրանոցների և սննդի օբյեկտների նկատմամբ տեսչական շատ խիստ հսկողություն է սահմանվելու, որպեսզի գործունեությունը կազմակերպեն ըստ ընթացիկ իրավիճակի և ըստ պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնների։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում