Սպորտ

Ղազախստանի ֆուտբոլի առաջնությունը կրկին հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի ֆուտբոլի առաջնությունը կրկին հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի ֆուտբոլի առաջնությունը հերթական անգամ հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ղազախական պրոֆեսիոնալ լիգան: Հետաձգման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է և Ղազախստանում հայտարարված կարանտինը: Հնարավոր է, որ առաջնությունը վերսկսվի միայն իրավիճակի կարգավորվելուց հետո:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ղազախստանի ֆուտբոլի ընդհատված առաջնությունը կվերսկսվի օգոստոսի 3-ին: Առաջնության բոլոր խաղերը կանցկացվեն երկու քաղաքների մարզադաշտերում, որի դեպքում ֆեդերացիան կխնայի թե միջոցները, թե ժամանակը: Այժմ առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը «Կայրաթ»-ն է, որին հաջորդում է «Աստանա»-ն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում