Սպորտ

«Ալաշկերտ»-ը պորտուգալացի նոր կիսապաշտպան ունի

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը պորտուգալացի նոր կիսապաշտպան ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսեն Ֆերնանդես Մաչեդոյի հետ (Պերդիգաո):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստը 2011-ից հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, ներկայացրել է «Բրագայի» երկրորդ թիմը, Բարձրագույն խմբի «Բոավիշտա» և «Շավիշ» ակումբները:

«Շավիշի» կազմում, որտեղ Պերդիգաոյի թիմակիցն էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, պորտուգալացին անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պերդիգաոն արդեն իր նորամուտը նշել է «Ալաշկերտի» կազմում` նախօրեին կայացած «Վանի» դեմ ստուգողական խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում