Սպորտ

 «Փյունիկը» նոր դարպասապահ ունի 

1 րոպեի ընթերցում

 «Փյունիկը» նոր դարպասապահ ունի 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 30-ամյա ռուս դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Վորոնեժի «Ֆակելը»։

Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Դիլիջանում, որտեղ կանցկացնի ընկերական հանդիպումներ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։ Եվս մեկ ընկերական հանդիպում թիմը կանցկացնի արդեն ուսումնամարզական հավաքի ավարտից հետո Երևանում, «Ուրարտուի» հետ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում