Իրանը բալիստիկ հրթիռների արձակում Է անցկացրել զորավարժությունների ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինվորականները զորավարժությունների ժամանակ բալիստիկ հրթիռների արձակում են անցկացրել գետնի տակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tasnim գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, որը Իրանի զինված ուժերի մի մասն Է) Պարսից ծոցի շրջանում եւ Հորմուզի նեղուցի արեւմտյան մասում ձեռնամուխ Է եղել «Մեծ մարգարե-14» անվանումը կրող զորաշարժերի ավարտական փուլին, որին մասնակցել են ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը:

Գործակալության տվյալներով՝ Իրանի զինվորականները վարժանքների երկրորդ օրը, որը մեկնարկել Է հուլիսի 29-ին, կատարել են գետնի տակ տեղակայված արձակման կայանքներից բալիստիկ հրթիռների հաջող արձակում: Զորավարժություններն անցկացնելիս իրանական զինված ուժերն առաջին անգամ տվյալներ են ստացել «Նուր» արբանյակից՝ Իրանի առաջին ռազմական արբանյակից, որը ուղեծիր Է դուրս բերվել ընթացիկ տարվա ապրիլին:

Բացի այդ, նախօրյակին հաղորդվել Էր, որ Իրանը նաեւ կատարելագործել Է գրոհը ամերիկյան ավիակրի դեմ՝ դրա համար գործարկելով նավի մակետը:

Զորավարժությունները մեկնաբանել Է նաեւ ԻՀՊԿ-ի հրամանատար Հոսեյն Սալամին, հայտարարելով, որ Թեհրանի քաղաքականությունը եւ ռազմավարությունը նպատակամիտված Է իր կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանությանը եւ կրում Է պաշտպանիչ բնույթ: Սակայն, հավելել Է նա, մարտավարական չափումը հակառակորդի կողմից ոտնձգությունների դեպքում նախատեսում Է նաեւ հարձակողական գործողություններ, որոնք մշակվել են այդ թվում զորաշարժերի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է