«Յուվենտուս»-«Ռոմա» խաղի օրը փոխվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերջին «Յուվենտուս»-«Ռոմա» խաղի օրը փոխվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այն ակումբները, որոնք մասնակցելու են եվրագավաթային խաղերին հանգստի հնարավորություն կստանան: Ըստ այդմ, «Յուվենտուս»-«Ռոմա» խաղը, որն ի սկզբանե պետք է կայանար օգոստոսի 2-ին, կկայանա օգոստոսի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
«Ռոմա»-ն Սերիա Ա-ի նախավերջին տուրում` հուլիսի 29-ին, արտագնա խաղում կմրցի «Տորիո»-ի հետ:
Այժմ մայրաքաղաքային թիմը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 64 միավոր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը