Սպորտ

«Սոչի»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

1 րոպեի ընթերցում

«Սոչի»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Յուսուֆ Լադանը։ Նա«Սոչի»-ի ֆուտբոլիստ է և«Փյունիկում»հանդես կգա վարձակալական հիմունքներով։

Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Դիլիջանում, որտեղ կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝«Գանձասար-Կապանի»և«Վանի»հետ։

Եվս 1 ընկերական հանդիպում թիմը կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ «Ուրարտուի»հետ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում