«Շիրակ»-ի հերթական ֆուտբոլիստը միացավ «Արարատ»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատը» պայմանագրեր է կնքել պաշտպաններ Քրիստիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խիմենեսը «Արարատի» կազմը համալրել է «Լոռիից», իսկ Մկոյանի վերջին ակումբը եղել է «Շիրակը»:
33-ամյա պաշտպանը Հայաստանում հանդես գալու ահռելի փորձ ունի: Նախկինում խաղացել է «Ուլիս», «Միկա» ակումբներում, պաշտպանել է «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» գույները, ինչպես նաև հանդես է եկել «Արարատում»: Մկոյանը հարուստ կարիերայի ընթացքում եղել է նաև «Էսթեղլալ», «Բուդեյովիցե», «Սպարտակ Նալչիկ» ակումբներում:
Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ավելի քան 40 հանդիպում:
Քրիստիան Խիմենեսը, մինչ «Լոռի» տեղափոխվելը, հանդես է եկել իսպանական «Ալկալա» ակումբում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը