Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի նախագահ Մարտին Վիսկարային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Պերուի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Մարտին Վիսկարային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Պերուի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Հայերեն English Русский