Գեղարքունիքի մարզպետը Գավառի ԲԿ-ում ծանոթացավ ձեռք բերված նորագույն սարքավորումներին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջերս Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում, ինչի արդյունքում այստեղ բարձրացել է բուժսպասարկման որակը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 27-ին աշխատանքային այցով Գավառի բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որի ընթացքում «Գավառի ԲԿ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Կարապետյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների գործածության մանրամասները եւ նշանակությունը: «Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր էր մեր հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցում ենք նորագույն սարքավորումներով: Վիրահատական բաժանմունքի համար ձեռք ենք բերել ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարում ենք բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները, մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք ենք բերել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնելու նաև COVID-19 - ով հիվանդների արյան ընդհանուր քննությունը։Նորագույն սարքավորումների ձեռքբերման համար մեր տնտեսված միջոցներից ծախսել ենք 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը:

Մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը