Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսը հաղթահարել  է ավելի քան 250 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նախարարության ներկայացուցիչը IRINN հեռուստատեսության եթերում նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում բացահայտվել է վարակի 2316 նոր դեպք: Մահացել է 195 մարդ:

Փետրվարի 19-ից սկսած՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 839-ի, մահացել է 15 484 մարդ: Այս պահին առողջացածների թիվը հասել է 251 319-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 15 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 643 հազարից:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում