Սպորտ

«Ուրարտու»-ն ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հուլիսի 25-ին կանցկացնենք նախապատրաստական շրջանի երկրորդ ստուգողական հանդիպումը՝ հյուրընկալելով «Գանձասար-Կապան»-ին։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 18։00-ին։ Խաղը կանցկացվի առանց հանդիսականների։

Նախօրեին կայացած խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան»-ի հետ: «Ուրարտու»-ն առավելության է հասել 3:2 հաշվով: Տան տերերից աչքի են ընկել Գրիգորյանը, Գուզը և Կոբզարը: «Վան»-ից էլ գոլերը խփել են Գաբան և Մնացականյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում