Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշարի մեկնարկային օրերը հայտնի են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանի մեկնարկային օրերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները: Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին, իսկ վերջին տուրը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի մայիսի 23 -ին:
Հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանը ևս անցկացվի առանց հանդիսականի, մինչ այն պահը, երբ կհայտնաբերվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոնէ դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճել է պատվավոր տիտղոսը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը