Սպորտ

«Փյունիկ»-ը տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ: Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր, խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ, կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:

Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում