Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նշելով, որ Հայաստանի և Ուզբեկստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

«Հայ-ուզբեկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Մենք պատրաստ ենք փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքներին՝ համագործակցությունը համալրելով նորարարության ու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և մի շարք ոլորտների համատեղ ծրագրերով»,-մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում