Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 7-8-ին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 7-8-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 7-8-ին: Մրցաշրջանի ամբողջական խաղացանկը կհաստատվի հուլիսի 24-ին կայանալիք Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարների հանդիպումից հետո:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանի չեմպիոնը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է: Ռուսական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Զենիթը», մրցելով «Կրասնոդարի» հետ և առավելության հասնելով 4:2 հաշվով, ժամանակից շուտ հռչակվել է Ռուսաստանի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում