Սպորտ

«Ուրարտու»-ն հաղթել է «Վան»-ին ընկերական խաղում

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն հաղթել է «Վան»-ին ընկերական խաղում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան»-ի հետ: «Ուրարտու»-ն առավելության է հասել 3:2 հաշվով: Տան տերերից աչքի են ընկել Գրիգորյանը, Գուզը և Կոբզարը: «Վան»-ից էլ գոլերը խփել են Գաբան և Մնացականյանը:

Հուլիսի 25-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ, այդ խաղը կմեկնարկի 18։00-ին։

Հուլիսի 30-ին էլ «Ուրարտուի» մրցակիցը կլինի ԲԿՄԱ-ն, այժմ հստակեցվում է խաղի մեկնարկի ժամը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում