Սպորտ

«Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է. Բիչախչյան 

1 րոպեի ընթերցում

«Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է. Բիչախչյան 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը պաշտոնապես ստանձնեց նոր պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը, Մարզչական շտաբում են ընդգրկվել Ֆելիքս Խոջոյանը, Էդգար Թորոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը:

«Արդեն տասը տարի ես աշխատում էի «Շիրակում», որտեղ որպես ֆուտբոլիստ ևս անցկացրել եմ երկար տարիներ: Կարծում եմ, որ մարզչական գործում տասը տարին պատկառելի ժամանակահատված է, և հասունացել էր այն պահը, որ պետք էր փոփոխությունների գնալ:

Այս ամենին գումարվեց նաև այն, որ «Արարատ» ակումբից ստացա առաջարկ՝ գլխավորելու երևանյան թիմը: Վերջերս «Արարատի» գործադիր տնօրեն է դարձել Արթուր Նազարյանը, որին վաղուց եմ ճանաչում: Նազարյանի հետ ունեցանք երկար քննարկում, որից հետո կայացրի նման որոշումը: «Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը պետք է պայքարի ամենաբարձր արդյունքների համար: Թիմի կազմում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, ինչի մասին կխոսենք ավելի ուշ»,- ակումբի մամուլի ծառայությանն ասել է Բիչախչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում