«Չելսին» հետաքրքրված է Մարկ-Անդրե Տեր Շտեգենով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Չելսին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Չելսին» «Բարսելոնային» է առաջարկել իր դարպասապահ Կեպա Արիզաբալագային և հավելավճար: Կատալոնական ակումբը հակված չէ փոխանակելու ֆուտբոլիստներին:
Ավելի վաղ լուրեր կային, որ«Բարսելոնան» և թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը: Բանակցությունները երկարել են,սակայն կողմերը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի:Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև2025թվականը:
Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2022 թվականին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը