Սպորտ

Մբապեն մտադիր է հաջորդ մրցաշրջանում ևս օգնել ՊՍԺ-ին  

1 րոպեի ընթերցում

Մբապեն մտադիր է հաջորդ մրցաշրջանում ևս օգնել ՊՍԺ-ին  

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է հաջորդիվ ևս մնալ Փարիզում և օգնել ներկայիս ակումբին` հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: «Այս մրցաշրջանն ինձ համար կլինի 4-րդը: Փորձելու եմ ամեն ինչ անել ակումբի հաջողության համար: Ուզում եմ ինձ հաջորդ մրցաշրջանում հնարավորինս լավ դրսևորել»,- ասել է ֆուտբոլիստը:

Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ավելի վաղ լուրեր կային, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է պայմանագրի ավարտին անվճար բաց թողնել Մբապեին: Այս ֆուտբոլիստով արդեն երկար ժամանակ հետաքրքված է Մադրիդի «Ռեալը»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում