Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ իրենց առաքելության համար, նշելով, որ համավարակը գլոբալ ողբերգություն է, որը հաղթահարելու միայն մեկ ուղի կա՝ գլոբալ պայքար մղել համավարակի դեմ:«Մենք բոլորս պետք է համախմբենք մեր ջանքերը այդ պայքարում: Այս առումով շատ կարևոր է ձեր օգնությունն ու աջակցությունը,-ասել է նախագահը:-Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև շնորհակալությունս հայտնել Գերմանիայի ժողովրդին, իմ լավ բարեկամներ, նախագահ Շտայնմայերին և կանցլեր Մերկելին»:

Նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընտանիքների, ընկերների հետ այցելել Հայաստան:«Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում ու պահպանեք Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամությունը»,-ասել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ Գերմանիան համավարակը համարում է գլոբալ մարտահրավեր, և իրենց թիմն այստեղ է՝ աջակցելու այն հաղթահարելու ջանքերին: Դեսպանի խոսքով՝ այս այցը կնպաստի նաև երկու երկրների միջև բժշկական ոլորտում երկարատև համագործակցության հաստատմանը:

Հայերեն العربية English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը