Սպորտ

Պոչետինոն կարող է գլխավորել «Յուվենտուսը» 

1 րոպեի ընթերցում

Պոչետինոն կարող է գլխավորել «Յուվենտուսը» 

ԵՐԵՎԱՆ,21ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իտալական «Յուվենտուսը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը: «Յուվենտուսի» ղեկավարությունն արդեն մի քանի հանդիպում է ունեցել Պոչետինոյի հետ: Այժմ «Ծեր սինյորային» մարզում է Մաուրիցիո Սարին, ում գործունեությունը չի բավարարում ակումբի ղեկավարությանը:

Պոչետինոյի վերջին ակումբը անգլիական «Տոտենհեմն» է եղել, որտեղ նա աշխատել է 2014-19 թվականներին:

«Յուվենտուսն» այժմ գլխավորում է Իտալիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում