Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և այս հակամարտության շուրջ էմոցիոնալ ֆոնը կվերադառնա իր բնականոն հունին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ հայ-ադրբեջանական հակամարությունը ազդել է Ռուսաստանի առևտրի շուկայի վրա։

Մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում ապրում եմ շատ հայեր և ադրբեջանցիներ, ովքեր ունեն ՌԴ անձնագիր, և նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության պարկեշտ քաղաքացիներ են, նրանք բոլորն էլ հասարակության հարգված անդամներ են: «Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել, և, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով ցույց են տալիս իրենց արձագանքը», - նշել է Պեսկովը:

Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կային և հետո հաստատվեցին, որ այդ ամենի հետ կապ ունեին ադրբեջանցիները, մասնավորապես շուկայի սեփականատերերից մեկը, որն արմատներով ադրբեջանցի է։ Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:

Հայերեն English Русский

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ