Սպորտ

Սետյենը մտադիր չէ թողնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը 

1 րոպեի ընթերցում

Սետյենը մտադիր չէ թողնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Marca»-ն: Սետյենը հայտարարել է, որ ինքն անհանգստացած չէ իր ապագայով, այլ ակումբի հետագան է իր համար կարևոր: Մարզիչը շեշտել է, որ կենտրոնացած է խաղի վրա և ունի ակումբի ղեկավարության աջակցությունը:

Նախօրեին ավարտվեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը` Լա լիգան: «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը` չեմպիոնությունը զիջելով «Ռեալին»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում