Սպորտ

Զարմացած էի, երբ ակումբների կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ դուրս չեկավ. Կապառոս

2 րոպեի ընթերցում

Զարմացած էի, երբ ակումբների կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ դուրս չեկավ. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այն կարծիքին է, որ հայկական ակումբներն ավելի շատ տեղացի ֆուտբոլիստներ պետք է ունենան իրենց կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց պատասխանելով լրագրողների հարցին, մարզիչը նախ շնորհավորել է բոլոր ակումբներին և ֆեդերացիային, իրենց վարքագծի համար, քանի որ այժմ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել ամբողջ աշխարհում: «Եվ այս իրավիճակում ֆեդերացիան և ակումբները լավագույնս դրսևորեցին իրենց: Բարձր էր ազգային առաջնության և գավաթի խաղարկության մրցակցությունը: Դիտել եմ նաև ազգային առաջնության վերջին հանդիպումը և շնորհավորում եմ «Արարատ-Արմենիա»-ին չեմպիոնության կապակցությամբ: Բացի այդ, մենք բազմաթիվ խաղեր ենք դիտել և վերլուծել, որը, կարծում եմ, մեզ համար շատ օգտակար կլինի»,- ասել է նա:

Խոսելով լեգիոներների քանակի սահմանափակման մասին` իսպանացի մասնագետը կարծիք է հայտնել, թե ցանկալի կլիներ, որ ավելի մեծ թվով ֆուտբոլիստներ հանդես գային հայկական ակումբներում: Եթե ավելի շատ ֆուտբոլիստներ հանդես գան ներքին առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը: «Զարմացած էի այն խաղերի ժամանակ, երբ ակումբների կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չէր գալիս: Այդ ամենը խանգարում է պատանի, երիտասարդ ֆուտբոլիստների՝ կրթություն ստանալուց հետո ինքնադրևորման շանս ունենալուն»,- ասաց մասնագետը:

Խոակին Կապառոսը ծնվել է1955թվականի հոկտեմբերի15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի«Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և,հատկապես, «Սևիլիայում» կատարած մարզչական աշխատանքով: «Սևիլիա»ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019թվականին Կապառոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում