Սպորտ

Ռամոսը Լա լիգայում տարած հաղթանակը կապում է իրենց խաղի կայունության հետ

1 րոպեի ընթերցում

Ռամոսը Լա լիգայում տարած հաղթանակը կապում է իրենց խաղի կայունության հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի կարծիքով, «արքայական ակումբը» Իսպանիայի չեմպիոն դարձավ կայուն խաղի շնորհիվ:

«Այս տիտղոսը մեր աշխատանքի, մեր համառության և կայունության արդյունքն է: Մրցաշրջանը անսովոր ընթացք ունեցավ և կարանտինից հետո պարզ էր, որ պետք է հաղթենք ամեն խաղում, եթե ուզում ենք երկրի չեմպիոն դառնալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռամոսի խոսքը փոխանցում է «Ռեալի»ի մամուլի ծառայությունը:

Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Լա լիգայի 37-րդ տուրում թիմը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վիլիառեալին» և Բենզեմայի զույգ գոլերի շնորհիվ հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: «Արքայական ակումբը» միավորների քանակը հասցրեց 86-ի և առաջնության ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց չեմպիոն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում