Սպորտ

Եթե ուզում ենք հաղթել, շատ բան պետք է փոխենք մեր մտածելակերպում. Մեսսի

2 րոպեի ընթերցում

Եթե ուզում ենք հաղթել, շատ բան պետք է փոխենք մեր մտածելակերպում. Մեսսի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին քննադատել է խաղընկերներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Մեսսին այն կարծիքին է, որ «Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստներ պետք է փոխեն իրենց մտածելակերպը, եթե ուզում են, որ ակումբը հաղթանակներ տոնի: «Երկրպագուների համբերությունը սպառվել է, քանի որ մենք չենք հաղթում: Եթե ուզում ենք հաղթել ՉԼ-ում, ապա շատ բան պետք է փոխենք մեր մտածելակերպում»,- ասել է հարձակվողը:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Լա լիգայի 37-րդ տուրում թիմը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վիլիառեալին» և Բենզեմայի զույգ գոլերի շնորհիվ հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: «Արքայական ակումբը» միավորների քանակը հասցրեց 86-ի և առաջնության ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց չեմպիոն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում