Սպորտ

Չեմպիոնությունը ֆուտբոլիստների վաստակն է. Զինեդին Զիդան

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնությունը ֆուտբոլիստների վաստակն է. Զինեդին Զիդան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարևորել է «արքայական ակումբի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի գործոնը Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հարցում:

«Հրաշալի զգացողություն է: Պայքարեցինք մինչև վերջ և հիմա մենք շատ երջանիկ ենք: Այս չեմպիոնությունը ֆուտբոլիստների վաստակն է: Ես իմ դերն ունեցել եմ այս հաղթանակում, սակայն սա յուրաքանչյուր ֆուտբոլիստի աշխատանքի արդյունքն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ Զիդանի խոսքերը փոխանցում են իսպանական ԶԼՄ-ները:

Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Լա լիգայի 37-րդ տուրում թիմը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վիլիառեալին» և Բենզեմայի զույգ գոլերի շնորհիվ հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: «Արքայական ակումբը» միավորների քանակը հասցրեց 86-ի և առաջնության ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց չեմպիոն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում