Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անջեյ Դուդային՝ Լեհաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև վստա­հության և բարեկամության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել` ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը Անջեյ Դուդային մաղթել է ամենայն բարիք և հաջողություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։

Հայերեն English Русский