Սպորտ

«Ուրարտու»-ն նոր կիսապաշտպան ունի

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն նոր կիսապաշտպան ունի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովի հետ։ 27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Չայկան» է, որի կազմում նա Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի նախորդ առաջնությունում անցկացրել էր 23 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։

Մաշնյովը հանդես է եկել ռուսական մի շարք այլ ակումբներում Վլադիվոստոկի «Լուչում», «Բայկալում» և Տուլայի «Արսենալում»։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում