Հաստատվել է Մունդիալ-2022-ի ժամանակագրությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հաստատել է Մունդիալ-2022-ի ժամանակագրությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՖԻՖԱ-ն: Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին և կեզրափակվի դեկտեմբերի 18-ին:
Խմբային փուլի հանդիպումները նախատեսված են նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ը: Դեկտեմբերի 9-10-ին կկայանան քառորդ եզրափակիչ խաղերը, իսկ 13-14-ին՝ կիսաեզրափակիչները։
Երևանի ժամանակով խաղերը կսկսվեն 14։00-23։00-ն ընկած ժամանակահատվածում։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը