Սպորտ

Ռոբերտ Արզումանյանը`«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Արզումանյանը`«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արամ Հակոբյանն այլևս «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը չէ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռոբերտ Արզումանյանը։

Հակոբյանը «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից։ Ակումբը շնորհակալություն է հայտնում Հակոբյանին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում։

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակված Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականի ոչ վաղ անցյալի առաջատարներից է։ Մարզչական գործունեություն սկսել է ծավալել 2019 թվականից Երևանի «Փյունիկում»։ Ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում։

Արզումանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Վահե Հարությունյանը և դարպասապահների մարզիչ Ալբերտ Օհանյանը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում