Ծակքարում կիրականացվեն երեք սուբվենցիոն ծրագրեր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի բնական քարե կամուրջ տանող ճանապարհը, լուսավորության ցանց թիվ 3 եւ 10 փողոցներում, կասֆալտապատվի 6-րդ փողոցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 920 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 280 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Ծակքարի 6-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 88 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 52 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 միլիոն 200 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Ծակքարի 3-րդ եւ 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 14 միլիոն 200 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 230 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 970 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում: «Համայնքի համար անչափ կարեւոր ու պահանջված ծրագրեր են իրականացվում: Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Այն խթանելու է զբոսաշրջության զարգացմանը: Համայնքի 6-րդ փողոցն ասֆալտապատվելու է շուրջ 1 750 մետր երկարությամբ եւ 7 000 քառակուսի մետր մակերեսով: Լուսավորության ցանցը 3-րդ փողոցում կառուցվում է 1 160, 10-րդ փողոցում՝ 960 մետր երկարությամբ: Ընդհանուր հաշվով կտեղադրվի 78 լուսատու»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ