Սպորտ

«Ռեալը» երկրպագուներին խնդրել է չտոնել չեմպիոնությունը 

1 րոպեի ընթերցում

«Ռեալը» երկրպագուներին խնդրել է չտոնել չեմպիոնությունը 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալն» իր երկրպագուներին խնդրել է չտոնել չեմպիոնությունը Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռեալի» երկրպագուներին հորդորել է չտոնել հաղթանակ ավանդույթի համար` Պլասա դե Սիբելեսում: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:

Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր, և եթե «Ռեալին» հաջողվի առաջիկա տուրում գերազանցել «Վիլիառեալին», ապա Զիդանի սաները կապահովեն երկրի չեմպիոնի կոչումը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում