Սպորտ

«Ուրարտուի» բրազիլացի պաշտպանը հեռացել է թիմից 

1 րոպեի ընթերցում

«Ուրարտուի» բրազիլացի պաշտպանը հեռացել է թիմից 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և բրազիլացի պաշտպան Էբերտ Կարդոսոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականի ձմռանը: Թիմի կազմում նա անցկացրել էր պաշտոնական 5 հանդիպում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ռուսաստանցի կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևը նույնպես երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում