Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Գվարդիոլային 

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Գվարդիոլային 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Mirror-ը: Ըստ պարբերականի, «քաղաքայինները» Գվարդիոլային կառաջարկեն երկարաձգել գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը:

2007 թ. ամռանը Գվարդիոլան ստանձնեց «Բարսելոնա Բ»-ի մարզչական ղեկը, որը հանդես էր գալիս Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում: 2007-2008 մրցաշրջանում ակումբը Պեպի գլխավորությամբ հաղթեց այդ մրցաշարում և տեղափոխվեց Իսպանիայի 3-րդ դիվիզիոն: Պեպի հաջողությունները աննկատ չմնացին, և 2008 թ. ամռանը նա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի դերում փոխարինեց Ֆրենկ Ռայկարդին։ 2012 թ. ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարեց, որ լքում է «Բարսելոնան»: Մեկ տարի հանգստանալուց հետո ստանձնեց Մյունխենի «Բավարիայի» ղեկը։ 2016 թվականից էլ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է, որի հետ 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում