Սպորտ

Բեյլը կարող է «Ռեալից» հեռանալ առանց վարձատրության 

1 րոպեի ընթերցում

Բեյլը կարող է «Ռեալից» հեռանալ առանց վարձատրության 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեթ Բեյլը կարող է առանց վարձատրության հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ABC-ն: Մադրիդի «Ռեալի» ղեկավարություն մտադիր է ժամանակից շուտ խզել պայմանագիրը Բեյի հետ: 30-ամյա հարձակվողը կարող է հեռանալ «արքայական ակումբից» ընթացիկ ամռանը:

Բեյլի և «Ռեալի» մարզիչ Զիդանի փոխհարաբերությունները հարթ չեն ընթանում, և հարձակվողը երկար ժամանակ է մեկնարկային կազմում չի հայտնվում: Սակայն Բեյլը մտադիր է ակումբում մնալ մինչև գործող պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում