«Ուրարտու»-ի ռուս ֆուտբոլիստը հեռացել է ակումբից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ռուսկիսապաշտպանԹայմուրազ Տոբոևը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տոբոևը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանիընթացքում։ Թիմի կազմում 25-ամյա ֆուտբոլիստըմասնակցել էր պաշտոնական2 հանդիպման:
Ավելի վաղ «Ուրարտուի» 30-ամյա կիսապաշտպան Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Նա կշարունակի մնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, բայց արդեն այլ կարգավիճակով։ Պադերինը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը