Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մտքեր են փոխանակվել անշարժ գույքի շուկայի վրա համավարակային իրավիճակի ազդեցության, առկա խնդիրների, հնարավոր դժվարությունների և դրանք հաղթահարելու ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև վերջերս ընդունված օրենքների, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հնարավոր ազդեցությանն ինչպես անշարժ գույքի ոլորտի, այնպես էլ բնակչության և գործարար դաշտի վրա:

Գործարարը նշել է, որ ծանոթացել է օրենքի, մասնավորապես՝ գույքահարկի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությանը՝ գնահատելի համարելով նախագահի հավասարակշիռ մոտեցումները և նշելով, որ կիսում է այնտեղ արտահայտված մտահոգությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համավարակով պայմանավորված ներկայիս դժվարին իրավիճակում կարևոր նշանակություն ունի մի շարք ոլորտների խրախուսումը՝ հատկապես աշխատատեղերի պահպանման և համավարակի սոցիալական հետևանքների մեղման նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում