Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը չպետք է անհետևանք մնա. Բունդեսթագի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը խստորեն քննադատում է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վայլերն իր հայտարարության մեջ նշել է, որ Թուրքիայի իշխանությունների այդ քայլը սադրանք է և վիրավորանք ամբողջ քրիստոնյա աշխարհի համար:

«Ես սարսափած եմ այն լուրից, որ քրիստոնեական աշխարհի այդ հսկայական տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, այժմ Թուրքիայի նախագահ Էրդողանի ցանկությամբ վերածվել է մզկիթի: Սա սադրանք և վիրավորանք է ամբողջ քրիստոնեական աշխարհի համար: Ես կոչ եմ անում Եվրոպական Միությանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին չտրվել այդ սադրանքին»,- ասել է Վայլերը:

Պատգամավորը նաև կասկածի տակ է դնում Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների անցկացման իմաստը:

«Կրոնական բազմազանության, ինչպես նաև ազգային և միջազգային մշակութային ժառանգությունը ինքնըստինքյան պետք է ընդունելի լինի յուրաքանչյուր երկրի համար, որը ձգտում է մտնել Եվրոպական Միություն: Թուրքական կառավարության վարքագիծը որևէ կերպ չի համապատասխանում եվրոպական արժեքային պատկերացնումներին և չպետք է մնա անհետևանք»,- նշել է պատգամավորը:

Միևնույն ժամանակ Վայլերը կոչ է անում բոլոր հավատացյալներին, որոնք իրենց կապված են համարում Սուրբ Սոֆիայի տաճարի հետ, պահպանել հանգստություն և ողջախոհություն:

Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տվել Էր թանգարանի կարգավիճակ: Այնուհետև Էրդողանը հրահանգել է բացել տաճարը՝ նամազի անցկացման համար:

Հայերեն English

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջիկա անելիքները

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Եվրոպական ինդեքսներ - 30/10/26